Վահագն Խաչատրյանն՝ ավտորիտարիզմի պաշտպան

Վահագն Խաչատրյանն՝ ավտորիտարիզմի պաշտպան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն է, որը նախագահի կարգավիճակում առաջին անգամ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ակնհայտ ավտորիտար նախաձեռնությունը։

Վանաձորի «յուրացման» օրենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը ապրիլի 6-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: 

Սա այն օրենքն է, որն անցած օրերին բուռն քննադատության է արժանացել խորհրդարանական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, ՏԻՄ ներկայացուցիչների կողմից։ Այս օրենքն ընդունվել է բացառապես այն նպատակով, որպեսզի իշխանությունները կարողանան անտեսել Վանաձոր համայնքի հասարակության դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները ու հանրապետության երրորդ քաղաքում նշանակել իրենց հաճո տեղական իշխանություն։

Խաչատրյանն ընտրեց ավտորիտարիզմը

Վահագն Խաչատրյանը փորձառու գործիչ է ու շատ լավ հասկանում է, որ այս օրենքը, մեծ հաշվով, հակասում է սահմանադրական կարգավորումներին, ՏԻՄ ինքնավարությունը երաշխավորող միջազգային փաստաթղթերին, վերջապես՝ դեմոկրատական սկզբունքներին։ Սա ակնհայտ ավտորիտար օրենսդրական նախաձեռնություն է։

Այսքանն իմանալով հանդերձ՝ Վահագն Խաչատրյանն օրենքը ստորագրեց՝ առանց որևէ առարկության, անգամ հրապարակային հայտարարությամբ հանդես չեկավ, որի միջոցով կարող էր գոնե ձևականորեն վերապահումներ հայտնել։

Վահագն Խաչատրյանը հենց առաջին փորձից ապացուցեց, որ շատ ավելի անդեմ ու անսկզբունքային է, քան նույնիսկ՝ իր նախորդը, որը նույնպես աչքի չէր ընկնում դեմոկրատիայի ու Սահմանադրության պաշտպանությամբ:

Վահագն Խաչատրյան