Սիսիանի ՃՈ նախկին հենակետի մոտ բախվել են «Volvo» բեռնատար ու «BMW», վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։