Քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները. Իսրայելի պաշտպանության նախարարը Բաքվում է

Քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները. Իսրայելի պաշտպանության նախարարը Բաքվում է

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ժամանել է Բաքու։

Այցի նպատակն է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները, քաղաքական համագործակցությունը և ընդլայնել կապերը անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։

Փաստենք, որ այցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի հրավերով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման կապակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ևս Բաքվում հանդիպել է իր իսրայելցի գործընկերոջ հետ։

Կողմերն ընդգծել են ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության ոլորտում կապերի ընդլայնման կարևորությունը։

Քննարկեվել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։