Բրիտանացի մի կին իր տանը սարսափեցնող ֆոտոալբոմ է գտել (լուսանկարներ)

Բրիտանացի մի կին իր տանը «սարսափելի ֆոտոալբոմ» է գտել հատակի տախտակի տակ: Այս մասին գրել է «New York Post»-ը:
Ամելիան ասել է, որ ապրում է հին տան մեջ, որը 250 տարեկան է։ Մի օր նա նկատել է, որ հատակի տախտակներից մեկի տակ ազատ է և որոշել է պարզել, թե ինչ կա այնտեղ։
Առաջին բանը, որ նա հանել է, Էդվարդյան ժամանակշրջանի մետաղադրամ է եղել, որը հատվել է 1904 թվականին: Այս մետաղադրամը մեծ քանակությամբ թողարկվել է 1901-ից 1910 թվականներին և հավաքածու համար մեծ արժեք չունի։
Ամելիան իր հաջորդ հայտնագործությունը սկզբում շփոթել էր գրքի հետ: Ավելի ուշադիր զննելով՝ պարզվել է, որ փոշոտ հատորը հին ֆոտոալբոմ է՝ զարդարված կազմով և ոսկեգույն էջերով։ Ալբոմի առաջին էջերում Ամելիան տեսել է ընտանեկան հին լուսանկարներ, բայց որքան ավելի է շրջել, «այնքան ավելի սարսափելի է դարձել»։
«Ես նկատեցի մի բան, որը նման էր իմ տան լուսանկարին: Ալբոմի մնացած մասը լցված է դատարկ սենյակների նկարներով, և դա շատ անհանգստացնող է»,- պատմել է աղջիկը։
Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում ալբոմը, սակայն Ամելիայի հետեւորդները նրան խորհուրդ են տվել հետ դնել այն։ Ոմանք ալբոմն նմանեցրել են մեռյալների գիրք համարվող «Նեկրոնոմիկոն»-ին «Չարի մեռյալները» ֆիլմից և «դևեր կանչելու» գրիմուարի: