ԵՄ-ն կարող է ևս 15 ռուսական բանկ անջատել SWIFT-ից, նաև ալյումինի վրա արգելք դնել․ ինչ է հայտնի

ԵՄ-ն կարող է ևս 15 ռուսական բանկ անջատել SWIFT-ից, նաև ալյումինի վրա արգելք դնել․ ինչ է հայտնի

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունն առաջարկում է շուրջ 15 բանկ անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից, նաև միջոցներ կիրառել ավելի քան 70 «ստվերային» նավերի դեմ, որոնք ներգրավված են ռուսական նավթի փոխադրման մեջ, գրել է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Փաթեթով առաջարկվում է նաև փուլային արգելք մտցնել ռուսական ալյումինի ներկրման վրա։

Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ-ն կարող է չընդունել նոր պատժամիջոցներ, քանի որ Հունգարիան աստիճանաբար ավելի է դիմադրում հավելյալ հակառուսական պատժամիջոցներին։

ԵՄ-ն այս շաբաթ դժվարությմամբ է ավարտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սովորական 6 ամսով երկարաձգումը: Բուդապեշտը դուրս էր եկել վերջնաժամկետից մի քանի օր առաջ: