Օրսկում ամբարտակն ամբողջությամբ ավերվել է․ դեռ հայտնի է 3 զոհի մասին

Օրսկի ամբարտակը, որը պաշտպանում էր քաղաքի հին և նոր հատվածների միջև մայրուղին, ամբողջությամբ ավերվել է։ Հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններին։
Տեղի իշխանությունները ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Քաղաքապետ Վասիլի Կոզուպիցան «Россия 24»-ին հայտնել է, որ ջուրը հասել է ճանապարհին։ Ակտոբեի ջրամբարից (Ղազախստանի Ակտոբեի շրջանի վարչական կենտրոն Ակտոբեի մոտ տեղակայված ջրամբար) Օրսկում հեղեղված տարածքների ջրի մակարդակը նվազեցնելու նպատակով ավելացվել է ջրի բացթողման ծավալը։ Օպերատիվ ծառայություններից պարզաբանել են, որ ամրացվում են նաև ափերն ու որոշվում է ինժեներական աշխատանքների հետագա ուղղորդման հարցը։
Երեկ՝ ապրիլի 5-ի երեկոյան, Օրսկում ուժեղ հեղեղումների պատճառով ամբարտակը վնասվել է։ 4 հազար տուն, որոնցում ապրում է մոտ 11 հազար մարդ, հեղեղումների գոտու մեջ է։ Առավոտյան Օրսկի Հին քաղաքի կեսը հեղեղվել է, և թաղամասը մեկուսանալու վտանգ կա: Հայտնաբերվել է 3 զոհի դի։