Սխտոր ուտելը նորմալացնու՞մ է շաքարի և խոլեստերինի մակարդակը

Սխտոր ուտելը նորմալացնու՞մ է շաքարի և խոլեստերինի մակարդակը

Չինացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սխտորը դրական է ազդում արյան մեջ գլյուկոզի և լիպիդների մակարդակի վրա։

Առողջ մարմինն ի վիճակի է ինքնուրույն կարգավորել շաքարի և խոլեստերինի մակարդակը, և եթե գլյուկոզայի և լիպիդների նյութափոխանակության խանգարումներ են առաջանում, ապա մարդու մոտ մեծանում է վտանգավոր պաթոլոգիաների վտանգը՝ աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի և լյարդի ճարպային հիվանդության տեսքով:

Չինացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սխտորի կանոնավոր օգտագործումը օգնում է նորմալացնել շաքարի և խոլեստերինի մակարդակը:

 

Պարզվել է, որ նրանք, ովքեր իրենց սննդակարգում ներառել են սխտոր, ունեցել են արյան մեջ գլյուկոզայի ավելի ցածր մակարդակ, գլյուկոզայի երկարաժամկետ վերահսկողություն կամ «լավ» խոլեստերին՝ բարձր խտության լիպոպրոտեինների տեսքով, ավելի քիչ «վատ» խոլեստերին և ցածր խոլեստերին,- հաղորդում է mk.ru-ն։