Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսը ոչնչից չի վախենում․ կինն էլ ջնջել է համատեղ բոլոր լուսանկարները

Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսը ոչնչից չի վախենում․  կինն էլ  ջնջել է համատեղ բոլոր լուսանկարները

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը կալանավորվելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել, հաղորդում է AS-ը։

«Ես կընդունեմ այն, ինչ տեղի կունենա։ Ես տնից հեռացել եմ, երբ դեռ նոր էի դարձել 15 տարեկան։ Ես հաղթահարել եմ շատ դժավ եւ բարդ իրավիճակներ իմ կյանքում։ Հիմա այդպիսի պահերից մեկն է։ Ես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Դանի Ալվեսը, որը կալանավորների հետ մասնակցել է ֆուտբոլային հանդիպման բանտում։

Ֆուտբոլիստի կինը՝ Ջոանա Սանսը սոցցանցերից ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզիկը խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը։ Սկզբում Սանսը պաշտպանում էր ամուսնուն, բայց հետո որոշել է ջնջել նկարները, երբ խաղացողը խոստովանական ցուցմունք է տվել։ Հարկ է նշել, որ մեքսիկական Pumas ակումբը խզել է պայմանագիրը Ալվեսի հետ ձերբակալման օրը։

Ալվեսը բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է հունվարի 20-ին Բարսելոնայում։ Նրան սպառնում է 4-ից 12 տարի ազատազրկում։