ՔՊ-ն ադեկվատ չի ընկալում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը

ՔՊ-ն ադեկվատ չի ընկալում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը

Բաքուն ներխուժել է ՀՀ տարածք և սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը: Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ ամերիկյան Քարնեգի հիմնադրամում:

ՔՊ-ական ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ հեռու է ազգային անվտանգությունից և դա ապացուցում են նրա հայտարարություններն ու գործունեությունն այդ պաշտոնում: 

Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք՝ հայ ազգին ֆիզիկապես բնաջնջելու, ՀՀ մարզերն ադրբեջանական տարածքների վերածելու և Թուրքիայի հետ միանալու համար: Սրա մասին ահազանգելու փոխարեն Գրիգորյանը խոսում է ՀՀ ժողովրդավարության վրա հարձակման մասին և ՔՊ-ի ոճին համահունչ խոսում է մի բանի մասին, որ իրենց թիմի օրոք գոյություն չունի:

2018թ.-ից ի վեր ՀՀ-ում հաստատվել է միաբևեռ իշխանություն՝  Փաշինյանի և նրա թիմի մենիշխանությունն ու բոլոր պաշտոններն ու լծակները մեկ կենտրոնում պահելու քաղաքականությունը: ՔՊ-ն ու ժողովրդավարությունը միմյանցից կիլոմետրերով հեռու են: Սեփական քաղաքական թիմին էժան PR անելու փոխարեն Արմեն Գրիգորյանը պետք է ամեն ինչ աներ ԱՄՆ-ից զենք ստանալու համար՝ մյուս բոլոր խոսակցությունները ոչինչ չասող կենացներ են:

Ադրբեջանը դադար է վերցրել՝ ուժերը կենտրոնացնելու, նոր ռազմական պլացդարմներ ստեղծելու և լայնածավալ պատերազմ սկսելու համար: Ադրբեջանն այսօր չի հարձակվում, քանի որ նոր սպառազինություններ է գնում և ամրապնդում նոր օկուպացված տարածքները, այլ ոչ թե Արևմուտքի կամ այլ ուժի ճնշման պատճառով:

ՔՊ-ն ադեկվատ չի ընկալում Հայաստանի առջև ծառացած ազգային անվտանգության, հայ ազգի ֆիզիկական գոյության մարտահրավերներն ու շարունակում է պաշտոնավարել այնպես, կարծես դեռ 2018թ.-ն է և Հարավային Կովկասում ստատուս-քվո չի փոխվել հօգուտ թուրք-ադրբեջանական ուժերի:

Վահրամ Բագրատյան