Զախարյանը Չելսիում տարեկան շուրջ 1,5 մլն եվրո կստանա

Զախարյանը Չելսիում տարեկան շուրջ 1,5 մլն եվրո կստանա

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը տարեկան 1,25 մլն ֆունտ (շուրջ 1,5 մլն եվրո) կստանա լոնդոնյան ակումբում: Հաղորդում է ArmSport.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Զախարյանն, ամենայն հավանականությամբ, մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի «Դինամոյի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում 5 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում: Transfermarkt-ը Զախարյանի տրանսֆերը 15 մլն եվրո է գնահատում: Հենց այսքան գումար է պատրաստ վճարել «Չելսին» Զախարյանի համար: