Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հունվարի 31-ին  հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հունվարի  31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի  31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                                  12.60C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                                    -16.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                                  -2.20C