Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

Կիրակի գիշերը Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Երբ ընկերությունները դադարեցնեն բոլոր գործողությունները ՌԴ-ում, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն գործի արտերկրում: Ռուսաստանում նաեւ չեն աշխատի քարտերը, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից:

«Visa-ն ու Mastercard-ը հիմնավորում են իրենց որոշումն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ»,-նշում է տեղեկատվական գործակալությունը:

«Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից ու անընդունելի իրադարձություններից հետո, որոնց ականտեսն ենք: Մենք ցավում ենք այն աղդեցության համար, որը ցուցաբերում է այդ որոշումը մեր գործընկերների, հաճախորդների, վաճառողների, քարտապանների վրա, որոնց մենք սպասարկում ենք Ռուսաստանում: Այդ պատերազմն ու խաղաղության ու կայունության նկատմամբ շարունակվող սպառնալիքը ստիպում են մեզ արձագանքել՝ մեր արժեքների համաձայն»,-հայտարարել է Visa-ի ղեկավար Էլ Քելին:

«Հաշվի առնելով հակամարտության աննախադեպ բնույթն ու տնտեսական իրավիճակի անորոշությունը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունները Ռուսաստանում»,-ասվում է Mastercard-ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունում ափսոսանք են հայտնել ռուսական շուկայից հեռանալու որոշման կապակցությամբ: