Վերջին 20 տարիներին 17 հազար ձայն ոչ ոք չէր տարել․ Սարիկ Մինասյանը գո՞հ է ընտրության արդյունքներից

Վերջին 20 տարիներին 17 հազար ձայն ոչ ոք չէր տարել, էդքանը բավարար է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքին։
Դիտարկմանը, որ ինքն ու ՔՊ-ն վստահաբար ասում էին, թե 50+1 տոկոս ձայն են ստանալու, Մինասյանը պատասխանեց՝ գյումրեցին էր իրենց այդ վստահությունը տվել։
«Վստահ էի, որովհետև ժողովուրդն էր էդպես ուզել»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ է անելու, եթե միասնական ընդդիմությունը հաղթի, Մինասյանը կարճ պատասխանեց՝ դեռ ոչ մի բան հստակ չէ։
Իսկ ինքը կլքի՞ ՔՊ-ն, եթե իրենք չվերցնեն քաղաքային իշխանությունը, Մինասյանը չպատասխանեց՝ նշելով, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս։ Ապա խոստացավ MediaHub-ին հարցազրույց տալ, երբ մենք Գյումրիում կլինենք։
Նարե Գնունի