Մեջքի ցավեր, կապտուկներ. ի՞նչ վնասվածքներ ունի Վիտալի Բալասանյանը

Մեջքի ցավեր, կապտուկներ. ի՞նչ վնասվածքներ ունի Վիտալի Բալասանյանը

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մարմնի վրա տարբեր վնասվածքներ կան: Մասնավորապես, նա ցավեր  ունի մեջքի շրջանում, սրտից ներքև կապտուկներ են առկա, աջ և ձախ ձեռքերի վրա արյան զեղումներ կան: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց  Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ձերբակալվելուց հետո Բալասանյանը հետազոտվել է հիվանդանոցում, սակայն հետազոտության արդյունքներից այս պահին տեղեկացված չէ.

«Ժամը մեկին դատական նիստն է, պատրաստվում ենք բողոքարկել Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափությունը»,- նշեց նա:

Հարցին՝ Բալասանյանի որդու մարմնի վրա և՞ս կան վնասվածքներ, Մարտիրոսյանը նշեց, որ իր որդին ձերբակալվել է ԱԱԾ կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա, բայց հարցաքննությունից հետո պարզ է դարձել, որ եղբոր՝ Վաչիկ Բալասանյանի, որդու՝ Արթուր Բալասանյանի ձերբակալության հիմքեր չկան և նրանք ազատ են արձակվել: Նույնը, ըստ փաստաբանի, վերաբերում է նաև Բալասանյանի ազգականին՝ Գարիկ Յուզբաշյանին, որը դեռ անազատության մեջ է, բայց նրա ազատ արձակման գործընթացն է ընթանում և գուցե դատական նիստից հետո նա արդեն ազատության մեջ լինի: 

Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան: