«Ո’չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը ակցիա է սկսել Լաչինի ճանապարհին

«Ո’Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը խաղաղ ակցիա է կազմակերպել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին.
«Մենք ակցիան սկսել ենք այս առավոտ և շարունակելու ենք անժամկետ: Մենք ունենք հստակ պահանջ՝ հանել անցակետը», ասված է նախաձեռնող խմբի անդամներից մեկի ֆեյսբուքյան գրառման մեջ։