Ինչպե՞ս է մաշկը արձագանքում սթրեսին և ի՞նչ փոփողությունների է հանգեցնում

Ինչպե՞ս է մաշկը արձագանքում սթրեսին և ի՞նչ փոփողությունների է հանգեցնում

Մաշկաբան-կոսմետոլոգ և պլաստիկ վիրաբույժ Իլյա Շարովը բացատրել է, թե ինչպես մաշկը կարող արձագանքել սթրեսին։ Մասնագետի խոսքով՝ անհանգստության, տագնապների, սթրեսային իրավիճակների ազդեցության տակ մաշկի վրա կարող են տարբեր փոփոխություններ առաջանալ։

Ինչպես նշում է փորձագետը, սթրեսի հետ կապված մաշկային պաթոլոգիաների ընդհանուր թիվը հասնում է 40-45%-ի։ Միայն մաշկաբանը չի կարող դա պարզել, ուստի հիվանդները սովորաբար այցելում են նաև հոգեբանի:

Կորտիզոլը և ադրենալինը բացասաբար են ազդում մաշկի բջիջների՝ ֆիբրոբլաստների վրա, ինչպես նաև դանդաղեցնում են կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը։ Նաև սթրեսի ժամանակ առաջանում է անոթային սպազմ՝ խախտելով էպիդերմիսում սննդային գործընթացները։ Երկարատև սթրեսային իրավիճակները նույնպես հանգեցնում են մաշկի արագ մաշվածության:

Հոգեմաշկաբանության մաշկային դրսևորումները կարող են ներառել տարբեր դերմատոզներ, ձեռքերի և դեմքի մաշկի կլեպ և կարմրություն: Կանայք կարող են նաև զգալ հոնքերի, թարթիչների և մազերի կորուստ:

Մաշկի և մարդու հոգե-հուզական վիճակի միջև կապի մասին է վկայում հիպերհիդրոզը, այսինքն՝ որոշակի վայրերում մաշկի ավելացած քրտնարտադրությունը, հայտնում է aif.ru-ն։