Դիմում եմ ծայրահեղ միջոցի․ Արցախի նախագահը նստացույց է հայտարարում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին։
« Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, միջազգային հանրությանը հորդորելու կատարել ստանձնած պարտավորությունները, մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- հայտարարեց նա: