Թուրքն ինչ ասում է, մի քանի ամիս հետո այս իշխանություններն իրագործում են․ զոհվածի հայր

Ազատ գյուղի զինվորներից մեկին ճանաչում եմ, այդ շենքում էրեխեքը իրենց ծնողների օգնությամբ  ամեն ինչ արել են, լվացքի մեքենա են հայթայթել բերել, խողողվակ են բերել, ջուր քաշել։ Մի խոսքով՝ իրենք իրենց գլխի տերն են եղել, անտերության մատնված բանակ է։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Այսօր մեր շարքային զինվորը շատ վատ վիճակում է. ընկերոջս, բարեկամներիս տղաները ծառայության մեջ են, պատմում են: Անդրանիկ Քոչարյանի գործառույթը համարում եմ, որ բանակ քանդելու գործառույթ է, իր ցինիկ խոսքը, որ ասում է՝ զինվորը լավ է: Ո՞նց է լավ, դուք ե՞րբ եք այցելում զինվորին։ Զինվորն այսօր 4 տեղանոց պալատկայի մեջ է մնում»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Այնուհետև, հռետորական հարց հնչեցրեց՝ երկու տարվա մեջ լսե՞լ են մի բան, որ իշխանությունները ասեն ու ճիշտ լինի։

«Ոչ մի հայամետ իշխանություն մենք չունենք, թուրքն ինչ ասում է, մի քանի ամիս հետո սրանք իրագործում են»,-խոսքն ամփոփեց զոհված զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։