Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սերգեյ Ա-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 72-ամյա Խորեն Պ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։