Աշոցքում 270 գլուխ կենդանի վարակված են բրnւցելոզով․ ի՞նչ է անում իշխանությունը

Աշոցքում 270 գլուխ կենդանի վարակված են բրnւցելոզով․ ի՞նչ է անում իշխանությունը

MediaHub-ն այսօր տեղեկացավ, որ Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում շուրջ 270 գլուխ կենդանի վարակված են բրուցելոզով։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
«Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում էի։ Վերջին օրերին գյուղացիները շատ լուրջ  խնդրի առաջ են կանգնել։ Պատկան մարմիններն օրեր առաջ գյուղում իբր  բրուցելոզ(տվյալ որոշումը չեն ընդունում կրասարցիները) են հայտնաբերել և տեղեկացրել, որ մորթի են ենթարկելու տվյալ խոշոր եղջերավոր կենդանիներին։ Ըստ գյուղացիների՝ շուրջ 270 գլուխ կենդանի են վարակված բնակավայրում։ Ինչպես միշտ....իշխանությունները էլի գյուղացիներին թողել են միայնակ։ Խնդիրը շատ խորքային և հրատապ լուծում է պահանջում...»։

MediaHub-ը կապ հաստատեց Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ, ով շեշտեց՝ ոչ թե 270 գլուխ կենդանի է վարակված բրուցելոզով, այլ 257 գլուխ։

Հարցին, թե արդյո՞ք պետությունը փոխհատուցելու է այս կորուստը համայնքի բնակիչներին, վարչական ղեկավարը նշեց. «257 գլուխ կենդանի է վարակված բրուցելոզով, սուբսիդավորման մասին չեմ կարող ասել, այդ հարցը քննարկվում է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կանխելու բրուցելոզի հետագա տարածումը, Ավետիսյանը պատասխանեց․ «Դեռևս՝ ոչ մի բան, մնացածը հետո․․․»։

Մարիաննա Արամյան