Մեքսիկայի նախագահը որոշել է 218 մլն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռը վարձով տալ

Մեքսիկայի նախագահը որոշել է 218 մլն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռը վարձով տալ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախկին նախագահական ինքնաթիռը հասանելի կլինի վարձակալման համար, գրում է Daily Mail-ը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նախագահի վարչակազմին չի հաջողվել վաճառել Boeing 787 Dreamliner շքեղ ինքնաթիռն այն պահից ի վեր, երբ Օբրադորը հրաժարվել է դրա օգտագործումից 2018-ին:

Նշվում է, որ 218 մլն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռի վարձակալման հարցերով կզբաղվի Omelca-Maya-Mexica ընկերությունը: Մեքսիկայի կառավարությունը չի բացահայտել, որքան կարժենա շքեղ օդանավի վարձակալումը: