Խոշոր վթար Թուրքիայում. կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ 18+)

Խոշոր վթար Թուրքիայում. կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ 18+)

Թուրքիայի Իզմիր քաղաքում վթար է տեղի ունեցել երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Իզմիրից Թորբալի ընթացող մեքենան, որի վարորդի անունը չի հաջողվել պարզել, կորցրել է ղեկի կառավարումը՝ հարվածելով զուգահեռ ընթացող մեքենային։ 

Արդյունքում ճանապարհից դուրս գտնվող մեքենան ճակատ-ճակատի բախվել է միկրոավտոբուսին, որը ուղևորվում էր Իզմիր․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Բժշկական խմբերի կողմից իրականացված առաջին զննությամբ պարզվել է, որ ավտոմեքենայում գտնվող երկու ուղևոր մահացել են։

Վթարի հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացի, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Հիվանդներից 5-ի վիճակը ծանր է։ 

Վթարի հետաքննությունը շարունակվում է։

(18+) Տեսանյութը՝ այստեղ