Բնական քաղցրացուցիչը որոշ հիվանդություններով մարդկանց համար կարող է վնասակար լինել

Բնական քաղցրացուցիչը որոշ հիվանդություններով մարդկանց համար կարող է վնասակար լինել

Ստեւիայից պատրաստված բնական քաղցրացուցիչը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ Ասել է բժիշկ և սննդաբան Պոլինա Վասիլևան Gazeta.Ru-ն։

Վասիլևան նշել է, որ, ըստ վերջին ուսումնասիրությունների արդյունքների՝ ստեւիայի կանոնավոր օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը։ Այս առումով հիպոթենզիայով մարդիկ պետք է խուսափեն դրանից։ Այս քաղցրացուցիչը խորհուրդ չի տրվում նաև նրանց, որոնց մոտ ախտորոշվել են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ:

«Ստեւիայի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հնարավոր է, եթե գերազանցվի սպառման թույլատրելի չափը (օրական չորս միլիգրամ մեկ կգ մարմնի քաշի համար)»,- ընդգծել է դիետոլոգը։

Բժիշկը նաև նշել է, որ տարածված կարծիքը, թե այս քաղցրացուցիչը կարող է անպտղություն առաջացնել, գիտական ​​ապացույցներ չունի։ «Ստեւիայի օգտագործումը վնասակար չէ առողջությանը, եթե մարդ ալերգիա չունի դրա կամ այլ հիվանդությունների նկատմամբ»,- պարզաբանել է Վասիլևան։