Թորոսյանն ու Մելքոնյանն անձեռնմխելիությունից կզրկվե՞ն

Թորոսյանն ու Մելքոնյանն անձեռնմխելիությունից կզրկվե՞ն

Արսեն Թորոսյանին ու Գագիկ Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ԱԺ-ն չի ստացել։

MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ ՔՊ-ն երկու պատգամավորի «զոհաբերելու է»։

«2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»,- գրել էր մամուլը։

Գլխավոր դատախազությունից էլ MediaHub.am-ին ասացին, որ այս պահին հարցի շուրջ մեկնաբանություն չունեն։
 
Նարե Գնունի