ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։  

Նա նաև նշել է բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը նոր ագրեսիա էր սանձազերծել սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և մեկ վիրավոր: