Արցախից բռնահանվածների համար շարունակվում են աջակցման գրասենյակներ բացվել

Արցախից բռնահանվածների համար շարունակվում են աջակցման գրասենյակներ բացվել

Փարաքարի օրինակով աջակցման ու ամբողջական տեղեկատվության տրամադրման գրասենյակներ են բացվել հանրապետության մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից․

«Երկուշաբթիից ուրբաթ` աշխատանքային ժամերին, խորհրդատվական կենտրոններում տարբեր գերատեսչությունների աշխատակիցները պատրաստ են պատասխանել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հուզող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։