Մարտունիում բենզին չկա․ մարդիկ չգիտեն ինչպես տարհանվել

Օգտատեր Մարիամ Սարգսյանը գրում է․
«Մենք Մարտունում ենք եւ դուրս գալուց դեռ լուր չկա։ Բենզին չկա, առավոտից մարդիկ կանգնած են բենզալցակայանների մոտ, հարյուրավոր հերթեր ու բենզինից դեռ ոչ մի հույս։ Ով պահած վառելիք ուներ՝ արդեն այստեղ չէ։
Շատ են մարդիկ, ովքեր մեքենաներ չունեն եւ չգիտեն ինչպես պիտի տարհանվեն։ Ոչ մի կազմակերպվածություն եւ կազմակերպող չկա»,- գրել է նա։