Քիմ Քարդաշյանը, հանուն Մերիլին Մոնրոյի զգեստը կրելու, փսորիատիկ արթրիտ է ձեռք բերել

Քիմ Քարդաշյանը, հանուն Մերիլին Մոնրոյի զգեստը կրելու, փսորիատիկ արթրիտ է ձեռք բերել

Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ հիվանդացել է փսորիատիկ արթրիտով՝ փորձելով նիհարել այնքան, որպեսզի կարողանա հագնել Մերիլին Մոնրոյի զգեստը Met Gala-ի ժամանակ։

Դեռ մայիսին SKIMS-ի հիմնադիրը բուռն արձագանք էր առաջացրել 2022 թվականի Met Gala-ին հայտնվելուց հետո. շատերը պնդում էին, որ երեք շաբաթվա ընթացքում 7 կգ քաշ կորցնելը թունավոր օրինակ կհանդիսանա երկրպագուների համար: Եվ չնայած Քարդաշյանը պնդում էր, որ խիստ սննդակարգը և վարժությունները, որոնց նա դիմել է, համեմատաբար առողջ են, այժմ թվում է, թե դա նաև որոշ անցանկալի կողմնակի ազդեցություններ է առաջացրել, մասնավորապես, փսորիատիկ արթրիտ:

«Փսորիազը տարածվեց ամբողջ մարմնիս վրա, ես հիվանդացա փսորիատիկ արթրիտով, այնպես որ չէի կարողանում ձեռքերս շարժել: Դա իսկապես ցավալի էր, և ես պետք է գնայի ռևմատոլոգի մոտ, ով ինձ ստերոիդներ նշանակեց: Ես խելագարվում էի: Ես նորից դադարեցի միս ուտել, և այն անցավ», – ասել է հլոլիվուդյան աստղը Allure ամսագրին իր նոր հարցազրույցում:

Քարդաշյանը միշտ բացեիբաց խոսել է փսորիազի դեմ պայքարելու մասին։ Նրա փսորիազը, ըստ երևույթին, սրվել էր, քանի որ Մերիլին Մոնրոյի զգեստը հագնելու համար նիհարելու գործընթացքում նա իր բուսական սննդակարգում ներառել էր միս։ Դա, ի վերջո, հանգեցրել էր արթրիտի:

Հարցազրույցում Քարդաշյանը խոստովանել է, որ Met Gala-ին պատրաստվելու գործընթացքում էմոցիաների մի ամբողջ բույլ է զգացել։ Դժվար է եղել գտնել զգեստի օրիգինալ տարբերակը, ինչպես նաև շատ բարդ է եղել թանգարանի ղեկավարությանը համոզել, որ իրեն թույլ տան կրել այն։ Նա ստիպված է եղել կտրուկ նիհարել, որպեսզի կրի զգեստը։ Նա լեգենդար զգեստը կրել է ընդամենը մի քանի րոպե, որպեսզի չվնասի այն։

Զգեստը կրելու համար Քարդաշյանը 3 շաբաթում 7 կգ քաշ է կորցրել։ Իր՝ նման կտրուկ կերպով նիհարելը քննադատողներին Քարդաշյանը ասել է, որ քաղցած չի մնացել և անառողջ կերպով դա չի արել։ Նա ունեցել է սննդաբան, ինչպես նաև մարզիչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։