Թուրքիան չպետք է հուշարձանի տեղադրումն ընկալի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
Նախօրեին Անկարայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ասուլիսը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱԺ նախագահի աշխատակազմը հայաստանյան ԶԼՄ-ներին է տրամադրել ասուլիսի ձայնագրությունը:
Թուրք լրագրողների հարցադրման ի պատասխան, Ալեն Սիմոնյանը խոսել է Երևանում օրերս "Նեմեսիս" գործողության հերոսների հիշատակին տեղադրված հուշարձանի հարցին, որից հետո Թուրքիան որոշում կայացրեց փակել իր օդային տարածքը հայաստանյան ավիաընկերությունների ինքնաթիռների համար:
Ալեն Սիմոնյանը շեշտեց. «Չեմ ուզում՝ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ պետական կամ արտաքին քաղաքականության դրսեւորում: Որոշումը պետք չէ դիտարկել որպես ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: