5 ժողովրդական միջոց կոկորդի ցավը մեղմելու համար

 5 ժողովրդական միջոց կոկորդի ցավը մեղմելու համար

Ինչպե՞ս է հնարավոր ժողովրդական միջոցներով  բուժել կոկորդի ցավը:

Կոկորդի ցավերի դեպքում հարկավոր է՝

1․ Խորհուրդ է տրվում դանդաղ կիտրոն ծամել, հատկապես կիտրոնի կեղևը: Այնուհետև 1 ժամ որևէ բան չի կարելի ուտել, որպիսզի եթերայուղնն ու կիտրոնաթթուն կարողանան ներազդել բորբոքված լորձաթաղանթի վրա: Պրոցեդուրան հարկավոր է կատարել 3-4 ժամը մեկ անգամ:

2. Յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ կատարել տաք աղաջրով ու կերակրի սոդայով բերանի ողողում՝ 1 բաժակ ջրի մեջ ավելացնելով 1թ/գ աղ ու 1թ/գ  կերակրի սոդա:

3․ Մաքրել մի գլուխ սոխ, աղալ կամ մանր կտրատել ու քամել հյութը: Ավելացնել ըստ նախասիրության մեղր։ Այնուհետև օրական 3 անգամ ընդունել 1-ական թ/գ:  

4. Արդյունավետ է նաև երիցուկի, վաղենակի, եղեսպակի ու նվենու եփուկով ողողումը։ Այն պետք է կատարել  յուրաքանչյուր 3-4 ժամը  մեկ:

5․ Լցնել 2 թ/գ չոր մանանեխը 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու շնչել գոլորշին: