Ալեն Սիմոնյանն արժանապատվություն չունի, ես այն վերադարձնել չեմ կարող․ Աննա Մկրտչյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի։ 

Նշենք, որ դատական նիստն արգելվեց տեսանկարահանել, քանի որ Սիմոնյանի փաստաբաններն այդպես ուզեցին։ 

Հիշեցնենք, որ Սիմոնյանը Մկրտչյանի դեմ հայց էր ներկայացրեց հետևյալ հայտարարությունից հետո․

«Սիմոնյանը սողալով, սեփական դեմքը գետնից չպոկելով է ԱԺ նախագահի պաշտոնի աթոռին հասել։ Ալեն Սիմոնյանն ի վիճակի չէ շնորհակալ լինել, քանի որ սողունները չեն կարող երախտագիտության զգացում ունենալ: Սիմոնյանի քաղաքական ուղին հիմնված է դատարկաբանության, ստի ու կեղծիքի վրա»։

Սիմոնյանը սա ընդունել է որպես վիրավորանք։ 

«Ալեն Սիմոնյանը չունի արժանապատվություն, Աննա Մկրտչյանն այն վերադարձնել չի կարող։ Ալեն Սիմոնյանի վիրավորվելու, չվիրավորվելու ունակությունները, բացառապես, քաղաքական որոշումներ են և տրամաբանված չեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում