Սկանդալային դերասանուհի Անաստասիա Իվլեևան կտրուկ փոխել է իր տեսքը (լուսանկարներ)

Սկանդալային դերասանուհի Անաստասիա Իվլեևան կտրուկ փոխել է իր տեսքը (լուսանկարներ)

Բլոգեր, հեռուստահաղորդավար, դերասանուհի Անաստասիա Իվլեևան, ով «մերկ երեկույթի» շուրջ սկանդալից հետո մի քանի ամիս անհետացել էր սոցցանցերից, արմատապես փոխել է իր տեսքը։ Նա ցուցադրել է կերպարանափոխությունն իր տելեգրամյան ալիքում։

33-ամյա հայտնին լուսանկարներ է հրապարակել։ Տեղադրված նկարներից երեւում է, որ ինֆլյուենսերը թխահեր է դարձել։ «Ուպս»,- մակագրել է նա իր հրապարակումը։

Ապրիլի վերջին Իվլեևան ջնջել էր բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը Instagram-ից։ Սակայն բլոգերը շարունակել է գրառումներ հրապարակել Telegram-ում։