Վրացիներն ահազանգում են՝ իրենց մեքենաների համարանիշներն են գողացել, բայց դա «լկտի սուտ է»

Վրացիներն ահազանգում են՝ իրենց մեքենաների համարանիշներն են գողացել, բայց դա «լկտի սուտ է»

Երեկվա Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից հետո վրացի երկրպագուները տարբեր հարթակներով սկսեցին հաղորագրություններ տարածել՝ նշելով, թե իրենց մեքենաների պետհամարանիշներն են գողանում Երևանում։ 

MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն՝ հասկանալու, թե քանի՞ նման դեպք է եղել, քանի՞ ահազանգ է ստացվել։

«Մարտի 19-ից այս պահն ընդամենը մեկ ահազանգ ենք ստացել՝ Կենտրոն վարչական շրջանից։ Այս պահին ունենք հաղորդում, զբաղվում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ սոցցանցերում էլ վրացիների այդ հրապարակումներին հայերը մեկնաբանությունների դաշտում արձագանքում են՝ «լկտի սուտ է»։

Նարե Գնունի