Հանքը շահագործում եք, որ փայ մտնեք․ Ավետիսյանը՝ իշխանությանը

Օրերս տեղեկացանք, որ Ամուլսարի հանքը կշահագործվի, իսկ կառավարությունն ասում է, թե իրավունք չունի հրաժարվելու այդ հնարավորությունից։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Եթե հնարավորություն չունեք հրաժարվելու հանքի շահագործումից, ապա ինչո՞ւ եք հինգ տարի ուշացրել այդ գործընթացը։ Ինչո՞ւ մենք և մեր երկրի պետական բյուջեն կորցրինք շուրջ 200 մլրդ դրամ գումար, ինչո՞ւ մեր բյուջեն այդքան տուժեց»,- նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի քայլ այս հինգ տարիներին չի արվել, բայց ինչ-որ հրաշքով հնարավոր է եղել զսպել հանքի շահագործման առաջ բերած բնապահպանական ռիսկերը։

«2019 թվականին 400 հազար դոլար ծախսեցիք՝ հանքի բնապահպանական փորձաքննության համար, բայց եղավ զրոյական արդյունք»,- ասաց պատգամավորը։

Հիմա էլ, ըստ նրա, բնապահպանական խնդիրներն անտեսում են, ու ստվերային գործարքով թույլ տալիս շահագործել հանքը, որ «փայ մտնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։