3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում

3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում

Բաքվից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շամախիի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։

«Ապրիլի 12-ին Շամախիի շրջանում գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել Պիրգուլու սեյսմիկ կայանից 24 կիլոմետր դեպի հարավ։ Երկրաշարժի կենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում վերջին ժամանակների ամենահզոր երկրաշարժը՝ 4,5 մագնիտուդով, տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 5-ին հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող Բիլասուվարի շրջանում։