Ուզում եմ գնալ, իմ աչքով տեսնել՝ ինչ է կատարվում զորամասերում․ քաղաքացի

Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով հրավիրված ակցիայի ընթացքում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիների բողոքի պատճառը հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի զորամասի հրդեհն է, որի պատճառով 15 զինծառայող մահացավ, ևս 3-ը վիրավոր են։

«Այս պահին պատրաստվում ենք գնալ զորամաս։ Զինծառայող բարեկամ, ընկեր չունեմ, բայց ուզում եմ գնալ, իմ աչքով տեսնել, գիտեմ՝ ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում»,-ասաց նա։

Հարցին, թե որքանով է իրատեսական այն վարկածը, որն իշխանությունն է առաջ բերում, վերջինս պատասխանեց․ 

«Չեմ կարող ոչինչ ասել այս պահին, բայց այդքան էլ չեմ հավատում։ Պատկերացնում էի, որ զինվորներն այդ պայմաններում են քնում, լրիվ պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Շատ վատ վիճակ ա զինվորների մոտ, սենց պետք ա չլիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում