«Ռազբորկա». ո՞ւր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի բանալիները

Ո՞ւր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի բանալիները։ Նախորդ տարի ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով առգրավվեցին մի քանի դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, որից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ ձեռգրով։ Դրանք հիմա վերադարձվել են, սակայն Դատական դեպարտամենտը նշում է, որ չի ստացել։

Գլխավոր դատախազությունը հրապարարակել է գրություն` ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին, որով հայտնում է, որ քրեական գործով առգրավված բանալիները վերադարձվել են և մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում