Արձագանք՝ մի նպատակով 

Արձագանք՝ մի նպատակով 

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը»,- արձագանքելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Տպավորություն է, որ այս նպատակով էլ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովին:

Մենք ենթադրել էինք, որ զարգացումները հենց այսպիսի տրամաբանություն էլ ունենալու էին:
Երբ Ադրբեջանի ղեկավարությունը Բաքվում դրական էր արձագանքում Մոսկվայի միջնորդությանը, առավել քան վստահ էր, որ Պուտինի առաջարկը Երևանում մերժվելու է:

Բաքուն, իր հերթին, հրաժարվում է գնալ արևմտյան հարթակներ: Ու առհասարակ Ադրբեջանը կողմ է ուղղակի, առանց միջնորդների բանակցությունների ֆորմատին և անցած դեկտեմբերից հասել է դրան:

Սա ամենաիդելական ձևաչափն է Բաքվի համար, քանի որ այսօրվա ուժային դիսբալանսի պայմաններում նման բանակցություններն այն մասին են, թե ինչպես է Հայաստանը կատարում միակողմանի զիջումներ:

Դրան մենք ականատես դարձանք վերջին ամիսներին, երբ Հայաստանը միակողմանի զիջեց Տավուշի ֆորտիֆիկացված դիրքերը, բայց դրա դիմաց չստացավ անգամ դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգը, այսինքն՝ բալանսավորված գործընթացի որևէ երաշխիք:

Վահրամ Բագրատյան