Արցախում կոչ են անում փոխել նախագահին

Ոչ ազատված նախարարներին եմ դեմ կամ կողմ եղել, ոչ էլ նորանշանակ, սակայն պարզից էլ պարզ է, որ մենք գործ ունենք նույն հնոցում պատրաստված «կարկանդակների» հետ, որոնց համն ու հոտը ոչ թե կախված է իրենցից, այլ «խոհարարից»՝ նախարարների պարագայում՝ նախագահից:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
«Դեռևս կան իրավիճակից դուրս գալու տարբերակներ, բանակցային ռեալ օրակարգեր, վերափոխվող միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր շահեր ու հնարավորություններ: Արցախին սպասվող տագնապալի ապագան ազդարարող այս իրականության մեջ հատված են գրեթե բոլոր կարմիր գծերը: Կանգ առե՛ք: Այսօր, այս պահին փոխել «խոհարարին», այլ ոչ թե «կարկանդակները»: Միայն այդ դեպքում հնարավորություն կլինի խուսափել պետություն և հայրենիք կորցնելու ռիսկերից»,- գրել է նա: