ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել ռուս-ամերիյան բանակցությունների մասին

Ռուս սենատոր Գեորգի Կարասինը և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան կգլխավորեն ռուսական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով փորձագիտական խմբի խորհրդակցությունների ժամանակ:
Դրանք տեղի կունենան մարտի 24-ին Էր Ռիադում, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցողների ամերիկյան թիմը ձևավորվել է, բայց անունները պետք է հայտարարեն ամերիկացիները»,- նշել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը նաև ասել է, որ պարբերաբար շփվում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հետ, իսկ շփումն անվանել՝ «շատ օգտակար երկու կողմերի համար»։