Այս նշանները կարող են վկայել ոտքի քաղցկեղի մասին. ուռուցքաբանի նախազգուշացումը

Այս նշանները կարող են վկայել ոտքի քաղցկեղի մասին. ուռուցքաբանի նախազգուշացումը

Ոտնաթաթի քաղցկեղի նշանները կարող են լինել դեֆորմացիա կամ ուժեղ ցավ, զգուշացրել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի կլինիկական ուռուցքաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Չերեմուշկինը։ NEWS.ru-ի հետ զրույցում մասնագետն ընդգծեց, որ սա ուռուցքի հազվագյուտ տեսակ է, և վաղ ախտորոշումը կարող է դժվար լինել։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հյուսվածքներ են ախտահարվել, որտեղ է գոյացել ուռուցքը։

Ուռուցքաբանը պարզաբանեց, որ կան ոսկրային սարկոմաներ և օստեոգեն, որոնք շատ ագրեսիվ են։ Կանխատեսումը կախված է վնասվածքի չափից, վիրահատության հնարավորությունից, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ցուցումներից, զգուշացրեց մասնագետը։

Չերեմուշկինը նշել է, որ ոտնաթաթի վրա քաղցկեղը շատ դժվար է որոշել։ Նրա խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել ցանկացած փոփոխության, այդ թվում՝ եղունգի հիմքում բծերի կամ սեւ գծերի առաջացմանը։ Բժիշկը ընդգծեց, որ եթե ախտանիշները մեկ ամսից ավելի շարունակվեն, պետք է դիմել բժշկի։