Մայլի Սայրուսի փոխարեն․ո՞վ կարող էր խաղալ Հանա Մոնտանայի դերը

Մայլի Սայրուսի փոխարեն․ո՞վ կարող էր խաղալ Հանա Մոնտանայի դերը

16 տարի առաջ թողարկվեց դեռահասների շրջանում ամենահայտնի սերիալներից մեկը՝ «Հանա Մոնտանան», որը պատմում է դպրոցահասակ աղջկա «երկակի» կյանքի մասին: Գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհու՝ Մայլի Սայրուսի համար այս նախագիծն իսկապես մեծ սկիզբ էր կարիերայում: Հիմա արդեն դժվար է մեկ ուրիշին պատկերացնել Հանա Մոնտանայի կերպարում, բայց պարզվում է՝ նա դերի գլխավոր հավակնորդը չի եղել։

Նախօրեին «Հաննա Մոնտանա»-ի քասթինգի նախօրեին իր TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է, թե ով կարող էր լինել Մայլի Սայրուսի փոխարեն։ Հանա Մոնտանայի դերի համար ընտրության փուլ է անցել 1200 դերասանուհի, սակայն նախագծի պրոդյուսերները, ի վերջո, ընտրություն են կատարել երեք դերասանուհիների միջեւ։

Հանա Մոնտանայի դերը համանուն սերիալում կարող էր խաղալ Թեյլոր Մոմսենը։ Եվ չնայած ընտրությունը նրա վրա կանգ չի առել, «Բամբասկոտը» սերիալում նրա կերպարը նրան ոչ պակաս ճանաչում է բերել:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար դիտարկվել է նաեւ Դանիելլա Մոնայի թեկնածությունը։ 10 տարի առաջ նա հայտնի էր Nickelodeon-ի՝ դեռահասների համար նախատեսված շոուներում իր դերերով։

Աղբյուրը՝ Peopletalk