Հայ հրաձիգները ևս 2 ոսկի են նվաճել

Հայ հրաձիգները ևս 2 ոսկի են նվաճել

Նորվեգիայում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում մասնակցող հայ հրաձիգներից ևս երկուսը ոսկե մեդալի են արժանացել։ Այս մասին  հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

«Չհասցնելով վայելել նախորդ օրվա 2 մեդալները, այսօր մեր տաղանդավոր հրաձիգները նվաճեցին ևս 2 ոսկի.

Եվրոպայի առաջնություն, 2022թ.

10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց
Կանայք/մեծահասակ/

Լիլիթ Մկրտչյան /561 միավոր/

Արուսյակ Գրիգորյան /557 միավոր/
տղաներ/երիտասարդ/

Գոռ Խաչատրյան /571 միավոր/
աղջիկներ /երիտասարդ/

 Գոհար Հարությունյան /556 միավոր/

Կեցցեք, հպարտ ենք ձեզնով», - ասվածէ ֆեդերացիայի ֆեյսբուքյան կայքում։