Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, ով հաղթել է The Voice հեռուստանախագծում:
Այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը:
Ի սկզբանե հայտարարվել է, որ հենց այդ մրցույթի հաղթողն է Վրաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2023»-ին:
Իրու Խեչանովան 22 տարեկան է: Նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երաժշտական կոմպոզիցիայի բաժինը: Բեմական գործունեությունը սկսել է 9 տարեկանից: Մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների:
2011-ին Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է վրացական Candy խումբը, որի անդամներից մեկը եղել է Իրու Խեչանովան: