Հնդկաձավար. օգտակար հատկությունները․ 7 հետաքրքիր փաստ

Հնդկաձավար. օգտակար հատկությունները․ 7 հետաքրքիր փաստ

Հնդկաձավարը հարուստ է սպիտակուցով, որի պարունակությամբ զիջում է միայն ոլոռին, հնդակաձավարի սպիտակուցներում կան մեծաքանակ ամինաթթուներ, որ խիստ կարևոր են սպիտակուցի սինթեզի համար։

Հնդկաձավարն ընդունված է համարել բուսակերների սննդակարգի «միս»։

Թաղանթանյութի շնորհիվ հնդկաձավարը երկար ժամանակ ապահովում է հագեցածության զգացում. նիհարել ցանկացողների սննդակարգի կարևորագույն բաղադրիչն է հնդկաձավարը։ Օգտակար է փորկապության դեպքում, բարելավում է մարսողությունը։

Հնդկաձավարը պարունակում է նաև B խմբի վիտամիններ, որ խիստ կարևոր են նյարդային համակարգի համար։ Որոշ գիտնականներ պնդում են, որ հնդկաձավարը նաև նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ ֆլավոնոիդների պարունակության շնորհիվ։

Հնկկաձավարը պարունակում է նաև E և K վիտամիններ, որ յուրացվում են ճարպերի համադրությամբ։

Միներալներից հնդկաձավարը հարուստ է մագնեզիումով, երկաթով, ցինկով, պղնձով, ֆոսֆորով, կալիումով։

Հնդկաձավարը կալիումի, թաղանթանյութի պարունակության շնորհիվ օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, ամինաթթուների պարունակության շնորհիվ հնդկաձավարը  նպաստում է նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։ Դասակարգելով՝ առանձնացնենք 7 օգտակար ու հետաքրքիր փաստեր․ 
 

1.      Հնդկաձավարը համարվում է մսին համարժեք փոխարինող, քանի որ անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ հնդկաձավարի սպիտակուցները նման են կենդանական ծագում ունեցող մթերքին:

2.      Հնդկաձավարը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հնդկաձավար օգտագործելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է դանդաղ, այլ ոչ թե կտրուկ:

3.      Բացի այդ, այն հարուստ է ֆոլաթթվով:

4.      Հնդկաձավարն էկոլոգիապես մաքուր մթերք է, որը չի հաջողվել գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել: Այն չի պարունակում նիտրատներ, հերբիցիդներ ու թունաքիմիկատներ, քանի որ չունի դրանց կարիքը և աճում է առանց պարարտանյութերի:

5.      Հնդկաձավարը պաշտպանում է քաղցկեղից: Շնորհիվ իր բաղադրության մեջ պանունակվող ֆլավոնոիդների՝ այն խոչընդոտում է ուռուցքների աճին: Բացի հակաքաղցկեղային հատկություններից, այն նաև նվազեցնում է թրոմբոզի առաջացման վտանգը, նպաստում է անոթները «վատ» խոլեստերինից մաքրելուն և կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը:

6.       Հնդկաձավարը տրամադրություն է բարձրացնում: Հնդկաձավարի շիլայի գործածությունը նպաստում է հոգեկան ու հուզական վիճակի և գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, ինչպես նաև ապահովում է բարձր տրամադրություն:

7.      Հնդկաձավարը հիանալի մթերք է դիետաների համար: Զարմանալի է, բայց վիտամիններն ու հանքանյութերը հնդկաձավարի մեջ 1,5-3 անգամ ավելի շատ են, քան ցանկացած այլ հացահատիկում: Բոլոր այս օգտակար նյութերն օգնում են արագացնել նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ քաշը նվազում է, իսկ օրգանիզմից դուրս է բերվում ավելորդ հեղուկը: Սա է պատճառը, որ հնդկաձավարով դիետան այդքան հայտնի ու տարածված է: