6-ամյա տղայի գլուխը մնացել է մանկական զուգարանակոնքի մեջ, օգնության են հասել փրկարարները․ ՌԴ

6-ամյա տղայի գլուխը մնացել է մանկական զուգարանակոնքի մեջ, օգնության են հասել փրկարարները․ ՌԴ

Վեցամյա տղայի գլուխը մնացել է մանկական զուգարանակոնքի մեջ, երբ ծնողները ճաշելիս են եղել։ Օգնության են հասել Չելյաբինսկի փրկարարները։

Մեծահասակները հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ, երբ սենյակում կասկածելիորեն լռություն է եղել: Պարզվել է, որ որդին ընկել է ծուղակը, վախեցել է, որ իրեն կկշտամբեն, թաքնվել է վերմակի տակ։

Զուգարանակոնքը հանելու ինքնուրույն փորձերը ձախողվել են։ Պլաստիկը դեֆորմացվել է, ցավագին սեղմել պարանոցը, երեխան խուճապի է մատնվել։ Ստիպված են եղել կանչել փրկարարներին։

Ժամանել է մարզային փրկարարական ջոկատը։ Նախ մասնագետները հանգստացրել են երեխային, ապա ազատել։