Նոր գործառույթ տելեգրամում

Նոր գործառույթ տելեգրամում

Telegram-ը թողարկել է թարմացում, որից հետո հավելվածում հայտնվել է Stories ֆունկցիան. հայտնում է Gazeta.Ru-ն։

Նշվում է, որ Stories-ն կարող են տեղադրել միայն Premium բաժանորդագրություն ունեցողները։ Նրանց համար կոճակը հայտնվել է հիմնական էկրանի ստորին աջ անկյունում։

Stories-ում կարող եք հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր։ Կարող եք նաև նշել, թե որքան ժամանակ այն մնա՝ 6, 12, 24 կամ 48 ժամ:

Հրապարակման տեսանելիությունը կարգավորելի է: Այն կարող է հասանելի լինել բոլորին, միայն ձեր կոնտակտներին, մտերիմ ընկերներին կամ ընտրված օգտատերերին:

Մեսսենջերի բոլոր օգտատերերը կկարողանան դիտել Stories-ն ու թողնել դրանց արձագանքներ։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld