Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու հարցով

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու հարցով

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրել են ԶԼՄ-ները։

«Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին: Այս որոշումը կայացնելով մենք հրաժարվում ենք քաղաքականացված ինստիտուտի մաս լինել, որը կորցրել է իր անաչառությունն ու վստահությունը»,- գրել է նա սոցցանցերում:

Ավելի վաղ Հունգարիան հրաժարվել էր կատարել նաև դատաևանի՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձերբակալելու օրդերը, որի համաձայն՝ հրեական պետության ղեկավարը մեղադրվում է Գազայի հատվածում գործողությունների հետևանքնեի համար։