Նախագահը ստորագրել է 9 դատավորի նշանակման հրամանագրերը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը 9 հրամանագիր է ստորագրել, որոնցով Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ է նշանակել։
Այսպես՝
Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:
Կարեն Բիշարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:
Արտակ Կրկյաշարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:
Գևորգ Գյոզալյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
Լիպարիտ Մելիքջանյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
Քրիստինե Մկոյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Արծրուն Միրզոյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Լիանա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր