Ծառն ընկել ու փակել է ճանապարհը

Ծառն ընկել ու փակել է ճանապարհը

Մարտի 28-ին, ժամը 11:22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ծառ է ընկել և փակել ավտոճանապարհը, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը ընկել է լուսավորության երկու սյուների վրա և երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի բաց։